ՆԱՐԵԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՍԱՂՄՈՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐ

Ամեմայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է

   Ավետարանի, Սաղմոսարանի և Գրիգոր Նարեկացու "Մատյան ողբերգոթյան" աղոթագրքի միջոցով զանազան հիվանդությունների ու տկարությունների հրաշագործ բժուշկությունները լինեն հոգեկան, թե մարմնական հայոց ագին վաղուց են հայտնի: Քանի որ սաղմոսն ինքն է ասում "Տերն առաքեց իր խոսքը և բժշկեց նրանց" (սաղմոս 106.20)
  Նույնպես և Ավետարանում մարդեղացած Հիսուսը՝ մեր Տերը, իր խոսքով էր բուժում մարմնական և հոգեկան բոլոր տեսակի հիվանդությունները, որով վարակված ենք ամենքս։ Բայց ներկա ժամանակներում մարդը դարձել է ավելի նյութապաշտ քան աստվածապաշտ, բնական է, որ իր հիվանդությունների ժամանակ դիմի բժշկի ու դեղորայքի։ Բայց մենք գիտենք, որ դա շատ ժամանակ մեծ ծախսերի ու բարդությունների, երբեմն էլ անհույս ու տխուր հետևանքների է հանգեցնում։ Իսկ Աստծուն ապավինողը երբեք չի սխալվում։ Ինչպես Նարեկացին է ասում․ «Բժշկական արվեստի ամբողջ քո բազմահմուտ ու ամենափորձ հնարքներով նախապատճառն ես Դու անխախտ կյանքի, երկնավոր զորեղ Թագավոր, Հիսուս Քրիստոս, Աստված իմանալի և տեսանելի ողջ գոյությունների» (բան․ խգ. Ա) 
    Բայց քավ լիցի, որ մենք դեմ լինենք բժիշկների մասնագիտական հմտություների, կամ ժամանակակից բուժսարքավորումների կիրառմանը, որոնց շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանք է փրկվում։ Մեր ասածն այն է, որ մարդկային հոգու, մարմնի ու բանականության եռամիասնությունը խորախորհուրդ, աստվածաշեն, բայց մեղքերով խաթարված ներդաշնակությունը երբեմն ի զորու չէ վերականգնել և ոչ մի բժիշկ ու հոգեբույժ, եթե նրանք բացառեն Աստուծո ամենակարող միջամտությունը։

Բժշկության Ավետարաններ

   Երբ մենք հիվանդանում ենք, կամ ծանր դրության մեջ ենք հայտնվում, միայն այն ժամանակ ենք հիշում Տիրոջը։ Հիվանդությունը կարծես դառնում է հրավեր աղոթելու համար։ Աղոթքը չպետք է լինի մեր վերջին հույսը, այլ առաջինը։ Սուրբ Հակոբ Առաքյալը ասում է․ «Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի։ Ձեր մեղքերը միմիանց խոստովանեցեք և միմիանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (ՀԱԿ․ 5:15-16)
    Հաճախ է պատահում, երբ մենք շատ ենք ցանկանում Տիրոջն աղոթել, սակայն մեր բառերը կարծես չեն բավականացնում։ Այդ ժամանակ մենք կարող ենք օգտագործել եկեղեցու աղոթքները։ Կան շատ բժշկության աղոթքներ, որոնք մեզ են հասել շնորհիվ Հայ Եկեղեցու, որոնցով հիվանդության և դժբախտության պահերին կարող ենք մոտենալ Աստծուն ու բժշկվել և մխիթարվել։ Հաճախ բժշկության կամ օգնության կարիք ունեցողները անկարող են լինում իրենք իրենց համար աղոթել։ Այդ դեպքում նրանց համար աղոթքները հարկ է, հարկ է որ ապաշխարությամբ պահեցողությամբ մաքրվեն ու հավատով զորանան, որպեսզի կարողանան Աստծուց իրենց հիվանդների համար բժշկություն ստանալ։

Սաղմոսաբուժություն

«Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է» ( Սաղմոս 39.5)
Այսպիսի մարդիկ բոլոր մահկանացուներիս պատահող զանազան հիվանդություններին, փորձություններին ու դժվարություններին նախ և առաջ դիմակայում են աղոթքներով և մանավանդ ամեն բան Աստուծո ձեռքից ընդունելով, քանզի հավատացած են, որ առանց Աստուծո կամքի տերև անգամ չի ընկնի։ Սաղմոսների միջոցով բժշկվելու աղոթաշարը շատ հին է։ Մենք հայերս էլ սաղմոսին այնպիսի զորություն ենք վերագրել և այնպես ենք պատվել, որ ի պատիվ սաղմոսի վանք ենք կառուցել՝ Սաղմոսավանքը։
  Սաղմոսը, որն ինքն աղոթք է, իսկզբանե երգով ու նվագածությամբ է ասվել։ Սաղմոսը համարվել է ամենամերձավոր ուղեկիցը խոսքից հետո, որպես աննյութական ազդեցություն աննյութական հոգու վրա։

Նարեկաբուժություն

Նարեկացու «Մատյան Ողբերգության» աղոթագրքի բժշկական զորության մասին մեր ազգը լավ գիտի, դարերով օգտագործելով Նարեկը մեր ժողովուրդը բժշկվել ու մխիթարվել է դրանով։ Օրինակները շատ են, Նարեկացու աղոթքներով բուժացուցումները վերցված են Մատենադարանից «Զանազանուություն Նարեկի» վերնագրով ձեռագրից։
Բայց և այնպես, չնայած բուժամիջոցների առատությանը, թող ոչ ոք չակնկալի սպասված բժշկությունը և օգնությունն առանց առ Աստված հավատի ու աղոթական ջանքի։ Նախ և առաջ թե հիվանդները, թե նրանց համար աղոթողները թող զղջումով մեղա գան ու խոստովանեն Աստուծո առաջ իրենց մեղքերը, ապա նոր համարձակաբար աղոթեն։ Որովհետև մարդկային հոգու, շնչի ( բանականության) ու մարմնի եռամիասնությունը շատ ժամանակ հիվանդությունների կյանքի զանազան բարդությունների առաջ է կանգնում հենց անձի գործած մեղքերի պատճառով։ Եվ երբ մարդը զղջումով ապաշխարում է հաշտվելով Աստուծո հետ, նախ հոգու խաղաղություն է գտնում, ապա աղոթքներով նաև մարմնի բժշկություն։ Մեղքերի բացած ճանապարհով են մեր մեջ թափանցում հիվանդությունները։ Եվ Նարեկացին դա լավ հասկանում էր։ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքներով բժշկության մասին ավելի շատ բան գիտեին և ապավինում էին նրան մեր մեծերը։ Երբ նախկինում բժշկությունը զարգացած չէր քան մեր օրերում։скачать dle 11.3